Դուռ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է երկաթյա դուռ։ Դուռը երկփեղկանի է։ Ստորին մետաղյա հատվածի վրա գեղեցիկ զարդանախշեր են արված, որոնք բնորոշ են ուրարտական ժամանակաշրջանին։ Զինանշանի տեսք ունեցող հատվածներում պատկերված են առյուծաքանդակներ։ Դռան վերին հատվածը ապակեպատ է, ունի կտրովի մետաղացանց՝ ներքևի և վերևի հատվածներում։ Վերին հատվածի կլոր շրջանակների մեջ կանացի դեմք է պատկերված՝ նման Անահիտ դիցուհուն։ Դռան վերին հատվածը անշարժ է, ապակեպատ։ Դուռը պատրաստել է վարորդ Գուրգեն Թումանյանը։ Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  6.1*6.1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3176/15 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-176