Դուդուկ՝ պատյանով

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Դուդուկ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  ա) Փայտե փողային նվագարան է, ունի երկարավուն, բաց փող: Փողը բաղկացած է 3 մասից և մունդշտուկից: Պատյանում հեշտ տեղավորելու համար հարակից մասերն իրարից անջատվում են: Փողի վերևի մասը քիչ ուռուցիկ է: Դրա վրա 6 շրջագոտի է փորված, կենտրոնում մի քիչ նեղացող, հետո՝ նորից լայնացող: Վրան խորը փորվածքներ ունի. այս վերևի մասը 5.5 սմ է, որը հագնում է երկրորդ մասին: Փողի երկրորդ մասի երկարությունը 19.8 սմ է, երկար ու գլանաձև փող է, երեսի մասում 7 ձայնարտադրման անցք կան: բ) Պատյանը բացվող, 2 մասից բաղկացած կաշվե տուփ է, փականը՝ պղնձից: Ներսի կողմից պատած է թույլ, կապտա-կանաչավուն երանգի կտորով, մի կողմում նվագարանը տեղավորելու համար բաժիններ են արված: Հեղինակ՝  Ռ. Մանուկյան Նյութը՝  փայտ Երկարություն (սմ)՝  փողի՝ 33, մունդշտ.՝ 9.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7397/16 ա, բ Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-174