Դուդուկ՝ պատյանով

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Դուդուկ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  ա)Հայկական ավանդական դուդուկի տարատեսակ է: Նվագարանը նախատեսված է եռաձայն դուդուկների ընտանիքի համար: Ունի փայտյա երկարավուն, բաց փող, որի երեսի կողմում բացված է 8 ձայնանցք, իսկ հակառակ կողմում՝ 1: Ձայնանցքերը հիմնականում հավասարաչափ են: Փողը բերանի մասում քիչ ուռուցիկ է: Ուռուցիկ մասի մեջ է հագցվում եղեգնից մունդշտուկը:: բ) Դուդուկի զիգզագաձև փորագրազարդ, փայտե պատյանը բաղկացած է 2 մասից, որոնք փորված են մեկ ամբողջական կտոր փայտից: Պատյանի 2 մասերը միմյանց կցված են: Հեղինակ՝  Կոլյա Թորոսյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Աշտարակի շրջ. Բյուրական գյուղ Նյութը՝  փայտ, եղեգն Երկարություն (սմ)՝  փողի՝ 33.5, մունդշտ.՝ 7.5, պատյանի՝ 43 Տրամագիծ (սմ)՝  փողի՝ 2, պատյանի՝ 4.2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7397/3 ա, բ Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-174