Դուդուկ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2000 թ. դեկտեմբերի 22-ին շրջանառության մեջ է դրվել «Հայկական ժողովրդական նվագարարաններ» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է «Դուդուկ. Duduk » տեսակի փողային երաժշտական գործիքը: Դուդուկը հայկական ավանդական փողային նվագարան է: Կազմված է ծիրանենու փայտից պատրաստված փողից, որի վերևի մասում հագցված է կրկնակի լեզվակավոր եղեգնյա մունդշտուկ: Փողն ունի ութ ձայնանցք, հակառակ կողմից՝ մեկ: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Չափս՝  2,6x3,6 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Ֆլջյան Անահիտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2000 Նկարագրություն՝  Հայկական ժողովրդական նվագարարաններ: I թողարկում: Անվանական արժեքը՝ 250 ՀՀ դրամ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  240-Նամ.