Դոն կիխոտ(1977)

Դոն կիխոտ(1977)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ողջ կտավի մակերեսով կիսավերացական հորինվածք՝ կուբիստական մտածողությամբ: Հորինվածքը լուծված է երկրաչափական պատկերներով կառուցման սկզբունքներով: Կենտրոնում խոշոր պլանով դիտարկված է երկրաչափական լուծումներով երկու դիմապատկեր: Ձախից ուղղանկյուն քառակուսի դեմք, ներքևի հատվածում նեղացող: Քառակուսի և կլոր բծերով աչքեր, ներքևում՝ դեպի աջ քիթ ենթադրող եռանկյունիներ, նույն ուղղությամբ բերան հիշեցնող կլոր շրջան՝երկու կարմիր բծերով:Գլխին՝ տանիքի կտոր հիշեցնող գլխարկ, կարմիր ու սպիտակ բծերով: Կտավի աջից՝ դեմք հիշեցնող կլոր շրջան՝ կլոր աչքերով, կլոր քթով և եռանկյունի բերանով: Հեղինակ՝  Վրույր Եզեկիելի Գալստյան (1924-1996) Նյութը՝  կտավ,յուղաներկ Չափս՝  120*100 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-216