Դոլաբի դուռ

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Հարդարման և կահավորման տարրեր Տեսակ/ժանր՝  Հարդարման զարդամասեր (գիպս, փայտ, մետաղ, ապակի) Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև, երկու մասի է բաժանված, յուրաքանչյուր մասում շրջանակի ներսում հագցված տախտակը կողմերին զոըգահեռ փորվածքներ ունի, իսկ մեջտեղի մակերեսը բարձր է ու դրանց վրա խաչաձև գծեր են փորված, և այդ միջոցով առաջացել է մեկ շեղանկյունի՝ կենտրոնում և եռանկյունիներ։ Մեկ կողմի վրա կա մետաղյա օղակ ու կլոր հաստ թիթեղ և մեկ մետաղյա գամ։ Շրջանակի մասերը ամրացված են մետաղյա գամերով։ Նյութը՝  փայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալքալաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ․ սկիզբ Չափս՝  90x28 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  753/27 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-1-132