Դիվան հայոց պատմության: Գիրք Թ: Հովսեփ Կաթողիկոս Արղության: Մաս առաջին: 1778-1800

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Դիւան հայոց պատմութեան: Գիրք Թ: Յովսէփ Կաթողիկոս Արղութեան: Մասն առաջին: 1778-1800 Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հրատարակեց Գիւտ Ա. քահ. Աղանեանց. Դիւան հայոց պատմութեան: Գիրք Թ: Յովսէփ Կաթողիկոս Արղութեան: Մասն առաջին: 1778-1800. Յաւելուածներով եւ ծանօթութիւններով. Մի պատկերով եւ 4 վիմատիպ վաւերագրերով. - Թիֆլիս, 1911, տպարան օր. Ն. Աղանեանցի: Շապիկը բաց դեղնագույն ամուր թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև մանր նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի ներսում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Կռնակը նոր է՝ դարչնագույն սոսնձալաթից: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում է ճակատանկար՝ Հովսեփ Կաթողիկոս Արղությանի պատկերով: Գրքի սկզբում կա նաև 4 վիմատիպ վավերագիր; վերջին վավերագրի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Որոշ էջերին կան սև-սպիտակ նկարներ: Էջագրությունը կատարված է սյունակներով: Գիրքը վերականգնված է: Էջ՝  /6/, 556 սյնկ., 1 թ. նկ., 4 թ. ֆաքս. Նյութը՝  թուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1911 Լայնություն (սմ)՝  20,8 Երկարություն (սմ)՝  27,8 Կազմող՝  Աղանյան Գյուտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/9-11