Դիվան հայոց պատմության: Գիրք Ը: Սիմեոն Կաթողիկոսի Հիշատակարանը: Մաս երկրորդ (1778-1800)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Դիւան հայոց պատմութեան: Գիրք Ը: Սիմէոն Կաթողիկոսի Յիշատակարանը: Մասն երկրորդ (1778-1800) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հրատարակեց Գիւտ Ա. քահանայ Աղանեանց. Դիւան հայոց պատմութեան: Գիրք Ը: Սիմեոն Կաթողիկոսի Յիշատակարանը: Մասն երկրորդ (1778-1800). - Թիֆլիս, 1908, տպարան օր. Ն. Աղանեանցի: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մուգ կանաչ՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով, իսկ անկյունները՝ մուգ շագանակագույն կաշվով: Առաջին կազմերեսի կենտրոնում մուգ շագանակագույն տառերով դրոշմված է վերնագիրը: Կռնակը լայն է՝ մուգ շագանակագույն կաշվից, վրան նույնպես դրոշմված է վերնագիրը: Երկրորդ տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում և սյունակներ 661-662 ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքի սկզբում՝ «Առաջաբանից» հետո, առանձին թերթի վրա պատկերված է՝ «Տ. Սիմէոն Կաթողիկոսի՝ 1776 թուին Ս. Էջմիածնում բացած թղթագործարանում պատրաստած թղթի դրոշմը»: Էջագրությունը կատարված է սյունակներով: Կազմերեսները և կռնակը թեթև խունացած ու մաշված են: Էջ՝  664 սյնկ., 1 թ. նկար Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 Լայնություն (սմ)՝  21,5 Երկարություն (սմ)՝  29 Կազմող՝  Աղանյան Գյուտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/9-10