Դիվան հայոց պատմության: Գիրք Զ: Դավիթ Կաթողիկոս: Մասն 1: 1801-2

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Դիւան հայոց պատմութեան: Գիրք Զ: Դաւիթ Կաթուղիկոս: Մասն 1: 1801-2 Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հրատարակեց Գիւտ աւագ քահանայ Աղանեանց. Դիւան հայոց պատմութեան: Գիրք Զ: Դաւիթ Կաթուղիկոս: Մասն 1 (օր. 1): 1801-2: Մի վիմատիպ կոնդակով. Ի հայրապետտութեան Տ. Տ. Մկրտչի Վեհափառ եւ Սրբազնագոյն Կաթուղիկոսի ամենայն հայոց. Տպուած ի յիշատակ հանգուցեալ Մելիք Աղէքսանդրեան Սափարեանցի. - Թիֆլիս, 1904, տպարան Տ. Ռօտինեանցի: Շապիկը բաց կանաչավուն կոշտ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև մանր նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի ներսում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում, սյունակներ 17-18-ի և 617-618-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում է ճակատանկար՝ Մելիք Աղեքսանդրյանց Սաֆարյանցի պատկերով: Գրքի սկզբում՝ «Առաջաբանից» հետո, ամրացված է 1 թերթ վիմատիպ կոնդակ: Էջագրությունը կատարված է սյունակներով: Էջերը չեն կտրտված: Կազմերեսները խունացած են, եզրերը՝ մաշված: Էջ՝  (Ա-Դ), 752 սյնկ., 1 դիմ, 1 թ. կոնդակ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904 Լայնություն (սմ)՝  22 Երկարություն (սմ)՝  29,8 Կազմող՝  Աղանյան Գյուտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/9-6