Դիվան հայոց պատմության: Գիրք Գ: Սիմեոն Կաթողիկոսի հիշատակարանը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Դիւան հայոց պատմութեան: Գիրք Գ: Սիմէոն Կաթուղիկոսի յիշատակարանը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հրատարակեց Գիւտ քահանայ Աղանեանց. Դիւան հայոց պատմութեան: Գիրք Գ: Սիմէոն Կաթուղիկոսի յիշատակարանը: Կենսագրութեամբ եւ յաւելուածով ու ծանօթութիւններով. - Թիֆլիս, 1894, տպարան Մ. Շարաձէ: Շապիկը ողորկ ամուր թղթից է՝ առաջին կազմերեսը և կռնակը՝ բաց հարդագույն, իսկ վերջին կազմերեսը՝ բաց վարդագույն: Առաջին կազմերեսին պատկերված է սև բուսանխշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և 885-886 սյունակների ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Բազմաթիվ էջերին կան սև-սպիտակ նախշեր: Էջագրւթյունը կատարված է սյունակներով: Կազմերեսները խունացած են, որոշ էջեր՝ մասնատված: Էջ՝  (Ա-ԾՂԵ), 892 սյնկ. Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1894 Լայնություն (սմ)՝  20,5 Երկարություն (սմ)՝  25,8 Կազմող՝  Աղանյանց Գ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/9-3