Դիվան հայոց պատմության: Գիրք Ա - Բ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Դիւան հայոց պատմութեան: Գիրք Ա - Բ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գիւտ քահանայ Աղանեանց. Դիւան հայոց պատմութեան: Գիրք Ա - Բ (օրինակ 1). - Թիֆլիս, 1893, տպարան Մ. Շարաձէ: Կազմը կոշտ է, մամլաթղթե: Կազմերեսները գունազարդ են՝ բալագույն-կապտավուն և այլ երանգների մանր ալիքաձև նախշերով: Կռնակը մուգ շագանակագույն կաշվից է, հիմնական հատվածը՝ բաց շագանակագույն, վրան ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Տիտղոսաթերթը բաց կանաչավուն թղթից է, վրան պատկերված է սև մանր բուսանախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, իսկ ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքի սկզբում կա ճակատանկար՝ Հովհաննէս Ութերորդ կաթողիկոսի պատկերով: Սյունակներ 17-18-ի և 325-326-ի ներքևի լուսանցքներում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Մի քանի էջերին կան սև-սպիտակ նկարազարդումներ: Էջագրությունը կատարված է սյունակներով: Կազմի անկյուններն ու կռնակը թեթև մաշված են: Էջ՝  (Ա-ԻԲ), 326 սյնկ. 1 թ. դիմանկ. Նյութը՝  թուղթ, մամլաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1893 Լայնություն (սմ)՝  20,7 Երկարություն (սմ)՝  28,3 Կազմող՝  Աղանյանց Գյուտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/9-1