Դիմանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Այլ Բնօրինակի անվանում՝  Դիմանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դեղին, մարմարյա, քառանկյուն տախտակի վրա պնդօղակների միջոցով ամրացված է արծաթյա ուղղանկյուն մի թիթեղ: Թիթեղի վրա փորագրման և սևադապատման միջոցով պատկերված է Ստալինի դիմանկարը: Թիթեղի եզրերը դարձյալ փորագրման և սևադապատման եղանակով զարդանախշված են: Դիմանկարի տակ կա փորագրություն. «Г.Дионесян, 1939г 29/VI»: Շրջանակի ներսի եզրին՝ «ՎՍ»: Հկառակ կողմում ունի հենակ: Հեղինակ՝  Գ, Դիոնեսյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1939թ. Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Նյութը՝  մարմար, արծաթ,սևադ,երկաթ Չափս՝  Մարմար` 28.4 x 20.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1855 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-313