Դիմանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է կին, մինչև կրծքավանդակը, Ախալքալաքի ավանդական գլխի հարդարանքով: Կնոջ գլխին երևում են՝ վարդը, վրայից խաչաձև ամրացված մարգարտաշար քունքակախիկները: Գլուխը ծածկված է ուսերն ի վար իջնող մետաքսահյուս քող-չիքիլայով, հագել է թավշյա վերնազգեստ-ղատիֆա, որի միայն վերնամասն է երևում: Զգեստի կրծքամասի բացվածքը ծածկված է բաց գույնի կրծկալով, որի վրա երևում է ոսկյա շղթա: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  23.9 Երկարություն (սմ)՝  29.8 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910-ական թթ. Նվիրատու՝  Եվգենյա Վարդանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6608/2 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-444