Դիմակ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/դիմաքանդակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկդեմք է, նեղ ու երկար, ներկված մուգ դարչնագույնով: Վերևի դեմքը փորագրված է սրտաձև փորվածքի մեջ, տղամարդու մռայլ դեմք է, ձվաձև, դիմագծերը խոշոր ու կոպիտ : Երկրորդ դեմքը, որը դիմակի ներքևի մասում է, նման է բուի դեմքի, բերանի ու աչքերի տեղերը անցքեր են արված: Դիմակը հենվում է երկար պատվանդանի վրա, որը քանդակված է երեք մասով՝ երկու եզրերը իրար նման են, մանր փորագրվածքներով, իսկ կենտրոնինը՝ նեղ է, զարդարված իրար վրա քանդակված աստիճանաձև քանդակներով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նիգերիա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970 ական թթ. Նյութը՝  փայտ Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  55 Հայտնաբերման ժամանակը՝  1985 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5917/11 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-14