Դիմակ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/դիմաքանդակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկարավուն մեծ դիմակը օգտագործվել է ծիսական արարողությունների ժամանակ. մուգ դարչնագույն, տղամարդու: Դիմակի բերանը լայն բացված է, երևում են ժանիքի նմանվող մեծ ատամները: Այտերը հարթ են, քիթը տափակ է ու լայն, աչքերը՝ կկոցած, ուռած կոպերով, աչքերի տեղը ճեղք է արված, երևում են մեծ ականջները: Ճակատը՝ դուրս, դրանից վերև ամրացված է թռչունի քանդակ՝ գլխիվայր: Դիմակի վերին մասում ամրացված են ուղղանկյունաձև 2 ամրակ: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գանա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. կես Նյութը՝  փայտ Լայնություն (սմ)՝  27 Բարձրություն (սմ)՝  78 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5862/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-12