«Դեպի Չարենցը», «Երկիր» թիվ 34 /522/ էջ`5-րդ

«Դեպի Չարենցը», «Երկիր» թիվ 34 /522/ էջ`5-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածում հեղինակը նշում է, որ դարի մեծագույն բանաստեղծն ու ազգային մշակույթի առաջնակարգ ներկայացուցիչը հարձակումների ենթարկվեց այս էլ որերորդ անգամ, վերստին կանգնեց փորձության առջեւ: Գրական եւ քաղաքական այսօրվա պայքարում էլ Չարենցը վերստին դիմացավ փորձությանը, նորից հաստատեց հայոց հանճարի իր բացառիկ տեղն ու դերը: Երեխաներին հասցեագրած «Չարենցը փորձեց իր ժամանակակիցների պես գովերգել Ստալինն» Ազատ Եղիազարյանի այս եւ այլ տողերի դեմ գրել է Դ. Գասպարյանն իր այս հոդվածը, նշելով, որ Չարենցը հարմարեցվել է ուսումնասիրողների իմացությանը ու պատկերացումների շարքին: «Դեպի Չարենցը` սա է մեր հոգեվոր դարձի կեռմանը, ուր տանող ճանապարհը որքան բանուկ, նույնքան էլ դժվարին է,- գրում է հոդվածագիրը: Էջ՝  8 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1994, մարտի 19 Չափս՝  41 x 29սմ Տպարան՝  Երևան, Եզնիկ Կողբացի, 50/ա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 7014