Դեկորատիվ սուր՝ արձանիկով

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/արձան. անդրի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սուրը երկար ու լայն շեղբով է, հատած կոնի նմանվող դաստակով, որը միաժամանակ պատվանդան է ծառայում կնոջ արձանիկի համար: Կինը կանգնած է ուղիղ, ձեռքը փորին դրած: Կիսամերկ է, հագուստը ծածկում է գոտկատեղից մինչև ծնկները, ստինքները բաց են, պարանոցից մինչև ստինքները ծածկված է լայն մանյակով, որը միանում է երկար քունքազարդերին: Դեմքն ունի խիստ արտահայտություն, լայն ճակատ, հաստ և դուրս ցցված շուրթեր, սրածայր քիթ: Ականջի զարդերը լայն են, տափակ, հասնում են մինչև ուսերը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տանզանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-1970-ական թթ. Նյութը՝  փայտ Երկարություն (սմ)՝  ա-91 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5861/18 ա Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-11