Դեկորատիվ սուր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/արձան. անդրի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  բ)Դեկորատիվ սև, փայլուն մակերեսով, լայն շեղբով, երկար դաստակով, որը շեղբին միանում է լայն ու տափակ, ակոսավոր բոլորագոտով: Դաստակի վերջույթին ամրացված է քանդակազարդ կնոջ կիսանդրի: Երկարավուն դեմքն ունի խոժոռ արտահայտություն, լայն ճակատ, խորը աչքեր, սրածայր քիթ, հաստ շուրթերով լայն բերան, ուռուցիկ այտեր: Ականջներին ամրացված են կաթիլանման երկար զարդեր: Հայտնաբերման վայրը՝  Տանզանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-70 ական թթ. Նյութը՝  էբոնիտե փայտ Երկարություն (սմ)՝  բ-93 Հայտնաբերման ժամանակը՝  1981 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4712/8 բ Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-7