Դեկորատիվ սուր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Դեկորատիվ առարկաներ Տեսակ/ժանր՝  Փայտ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  բ)Կնոջ դեկորատիվ արձանիկը սև, փայլուն մակերեսով է, ամրացված է քիչ ուռուցիկ ցածր պատվանդանի վրա: Կինը քանդակված է ամբողջ հասակով. աջ ոտքը քիչ առաջ է, 2 ձեռքով բռնել է դդմիկանման իր: Կնոջ դեմքն ունի խաղաղ արտահայտություն, լայն և դուրս ցցված շուրթեր, լայն քիթ: Ականջներին ամրացված են երկար զարդեր, որոնք հասնում են մինչև կուրծքը: Վզին ամրացված լայն մանյակը ձգվում է մինչև կուրծքը: Կինը կիսամերկ է, երևում են փոքր ստինքները: Հագուստը ծածկում է գոտկատեղը, կոնքամասը և ոտքերը՝ դրսից, հասնելով մինչև ծնկները: Կնոջ հագուստը, մազերը, մանյակը, ականջազարդերի եզրերը մուգ կարմիր են: Հայտնաբերման վայրը՝  Տանզանիա Նյութը՝  կավ Բարձրություն (սմ)՝  բ-63 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4790/7 բ Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-8