Դեկորատիվ սափոր «Աղավնի»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Դեկորատիվ առարկաներ Տեսակ/ժանր՝  Խեցեգործություն Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դեկորատիվ սափորը աղավնու տեսք ունի: Աղավնու գլխին թագ է, պոչը միանալով իրանին կազմում է անոթի բռնակը: Թռչնի թևերի և ոտքերի վրա արված է ծաղկազարդ: Սափորը պատված է կարմրավուն ջնարակով: Հտակին ունի գրություն «Հ. Սիմոնյան, 1976թ., Երևան»: Հեղինակ՝  Հռիփսիմե Սիմոնյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1967թ. Նյութը՝  կավ, ջնարակ Բարձրություն (սմ)՝  36 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  309/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-1-50/1