Դեկորատիվ ծաղկաման

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Բնօրինակի անվանում՝  «Բողբոջ» կոմպոզիցիա Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղիղ և քիչ ուռուցիկ իրանով, որը դեպի վեր քիչ նեղանում է, շուրթը հարթ կտրած է, դրսից ծածկված մատնեհարներով։ Ամբողջ իրանը զարդարված է փոքրիկ տերևիկների և կրակի լեզուներ հիշեցնող փայլատ մակերես ունեցող պատկերներով։ Պատվանդանը բաց դեղնավուն է, հիմքի մոտ՝ լայն, դեպի վեր կտրուկ նեղանում է։ Հեղինակ՝  Լ. Արամյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983թ. Նյութը՝  Ապակի, փայտ Տրամագիծ (սմ)՝  Բերանի տրամ.` 9սմ Բարձրություն (սմ)՝  42սմ Հայտնաբերման ժամանակը՝  1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4863/3 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-106