Դափ

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Հարվածային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Դափ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հարվածային նվագարան է, որը պատրաստել է XX դարի սկզբի Ալեքսանդրապոլի անվանի վարպետ ուստա Ալիկը։ Դափը կազմված է փայտյա շրջանաձև ճկված շրջանակից, որի վրա դրսի կողմից կաշվե թաղանթ է ձգված։ Փայտյա շրջանակը դրսից հարթ է, իսկ ներսից՝ քիչ ուռուցիկ, որտեղ ամրացված են պղնձյա օղակ – բոժոժները, որոնք թափահարելիս ախորժալուր ձայն են արձակում։ Ուռուցիկ մասում փայտյա շրջանակը ներկված է կարմիր, իսկ ծայրի մասում շրջանակին ամրացված են ուղղանկյուն զուգահեռանիստ կտրտված փայտիկներ, որոնք հղկված են, կոկված և կազմում են շրջանակի եզրը։ Թաղանթը շրջանակին ամրացման մասում սոսնձված է մոմլաթե շագանակագույն եզրագոտի, որի վրայից ամրացված են ծաղկագլուխ գամեր ու կոճգամեր։ Վարպետ՝  Ալեքպոլցի ուստա Ալիկ Տրամագիծ (սմ)՝  35 Բարձրություն (սմ)՝  5 Նյութը՝  Փայտ, կաշի, պղինձ, մոմլաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքպոլ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. Հայտնաբերման ժամանակը՝  1982թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3940/2 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-81