Դարբինյանների տոհմի անվանացանկ /գրքի էջերից պատճենի տեսքով կազմված/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Առարկայի նկարագրություն- Բաց կապույտ ստվարաթղթե, երևանյան ժամանակակից ստանդարտով՝ կողը 1սմ տրամագծով սպիտակ խողովակաձև սանդղանման պլաստիկատով գրքի ձևով կազմված՝ Դարբինյանների տոհմի անվանացանկն է, որի էջերը պատճենվել են Արմենակ Տեր-Պետրոսյանի ‹‹Հուշեր›› գրքից /Թեհրան, 1974/, իսկ դրանից առաջ կցված են 1-ին էջին ‹‹Դարբինյանի տոհմը /1606-1984/›› վերնագրված իրար կից 2 թերթը, որոնց 2-րդ էջում ‹‹Դարբինյանների տոհմածառը›› վերնագրով՝ այդ տոհմածառի կազմող Միհրդատ Մարտիրոսյանի՝ 1984թ. սեպտեմբերին, Թեհրանում գրած ներածականը՝ տոհմածառի վերաբերյալ: 3-րդ էջը վերնագրված է՝ ‹‹Ամփոփ տեղեկություններ տոհմածառի առնչությամբ››, 4-րդ էջը մաքուր է: Ապա հաջորդում են ուղղանկյունաձև շրջանակների մեջ առնված, միմյանց հետ կապերը՝ կցող գծիկներով նշող, սև գույնի հայերեն մեծատառերով, թերթերի միայն 1-ին երեսին գրված անուններով անվանացանկի էջերը՝ 35 թերթ, որոնց մեջ՝ թերթերի ձախ անկյուններում եղած էջահամարների՝ 18 և 20 էջերը բացակայում են, իսկ 26, 27, 28 էջերը 2 անգամ են կրկնվում: Էջակալումը մինչև 34-րդ էջն է: Ըստ հաղորդած տեղեկությունների Դարբինյանները 1604-1606 թթ. Շահ Աբասի ժամանակ են Փարաքարից գաղթել Պարսկաստան, բնակվել են հիմնականում Թեհրանում և սկզբնական շրջանում՝ մեծ չափով՝ Պարսկաստանի Բուրվարի շրջանի 25 հայաբնակ գյուղերում: Հետագայում մի քանի փուլով շատերը ներգաղթել են Հայաստան: Ըստ հաղորդման՝ տոհմածառում տվյալները 1705 թվականից են: Տոհմի անվանացանկերում կրկնվող ‹‹Ջուլի›› անունը, ըստ նվիրատուների հայտնածի ոչ թե կնոջ անուն է, այլ՝ դրվել է տղա երեխայի վրա, այն դեպքում, երբ տվյալ ընտանիքի երեխաները փոքր հասակում մահանալիս են եղել: Այդ անվան բացատրությունն է՝ ‹‹Ջուլի›› /հին կտոր ջուլի/, քանի որ նշված դեպքում սովորություն է եղել հարևաններից հին շորեր հավաքել այն մարդու տղային հագցնելու համար, ում երեխաները մահանում էին, որպեսզի տղան չմահանար: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թեհրան–Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2000-ական թթ․ Նվիրատու՝  Սամվել Դարբինյան,Ավետիս Դավթյան Չափս՝  25.4*19.4 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, պլաստմասսա, մետաղ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8287 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-287