Դասավանդման ձևեր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Դասաւանդման ձեւեր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գուրգէն Էդիլեան. Դասաւանդման ձեւեր. Ա. գիրք. - Վաղարշապատ, 1913, ելեքտրաշարժ տպարան Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի: Շապիկը վարդագույն ստվար ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մուգ մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի վերևի հատվածը, որի վրա կար ընծայագիր, պատռված է, պահպանվել է միայն «...Գուրգէն Էդիլեանից» վերջամասը: Վերջին էջ 136-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջերը չեն կտրտված: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ մաշված: Հեղինակ՝  Էդիլյան Գ. Էջ՝  136 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Լայնություն (սմ)՝  16,3 Երկարություն (սմ)՝  24,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/825