Դաշույնի պատյան

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Սառը զենք Տեսակ/ժանր՝  Դաշույն Բնօրինակի անվանում՝  Դաշույնի պատյան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պահպանվել է պատյանի և դաստակի արծաթյա թիթեղաշերտը: Աշխատանքւը կատարված է կռման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով զարդանախշվել է բուսապատկերներով: Պատյանն աստիճանաբար նեղացող է, ավարտվում է գմբեթաձև ելուստով: Պատյանի մյուս ծայրում կա գոտուց կախելու համար օղակ, իսկ կենտրոնում՝ կիսալուսնազարդ, մեջտեղում՝ հնգաթև աստղ: Դաստակի կեսից ավելին հատիկանախշ է, մի կողմում ունի գմբեթաձև ելուստ, որը միաժամանակ հանդիսացել է գամի վերմակերեսային ելուստը: Նյութը՝  արծաթ, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Ավշար (Արարատի շրջան) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Քաշ (գր)՝  315.6 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2133/4 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-412