Դաշույնի պատյան

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Սառը զենք Տեսակ/ժանր՝  Դաշույն Բնօրինակի անվանում՝  Դաշույնի պատյան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պահպանվել է դաշույնի արծաթյա թիթեղը և դաստակի թիթեղը: Պատրաստված է ձուլման տեխնիկայով, ապա փորագրման, սևադապատման և ագուցման միջոցով զարդանախշվել է: Պատկերված են բուսական զարդամոտիվներ և երկրաչափական պատկերներ: Դաստակի վրա ագուցված են երկու ապակի: Ունի օղակ՝ գոտուց կախելու համար: Ամբողջապես ոսկեջրված է: Նյութը՝  արծաթ, սևադ, ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Քաշ (գր)՝  379.5 Հայտնաբերման ժամանակը՝  1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3045 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-487