Դաշույն պատյանով

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Սառը զենք Տեսակ/ժանր՝  Դաշույն Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշույնն բաղկացած է դաստակից և շեղբից: Դաստակի մեջտեղի մասը նեղ է, երկու ծայրերը լայն և հարմարեցված բռնելու հարմար: Դաստակի վերջավորություններն ունեն վերադիր արծաթյա փորագրազարդ և սևադով պատված զարդաթիթեղներ, որոնց վրա ամրացված են գմբեթաձև, հյուսածո և հատիկանախշ գմբեթաձև ելուստներ: Շեղբը երկսայր է, սրածայր, երկու երեսներին մեջտեղով ձգվում է ակոսը: Շեղբի և դաստակի միացման հատվածում ՝ շեղբի վրա ընդելուզման միջոցով պատկերված է գեղեցիկ զարդահորինվածք: Պատյանը փայտից է, երեսպատված կաշվով, որի երկու ծայրերին ամրացված են փորագրման և սևադապատման միջոցով հարդարված արծաթյա զարդաթիթեղներով:Պատյանն ավարտվում է գեղարդաձև վերջույթով: Լայնություն (սմ)՝  6,5 Երկարություն (սմ)՝  89 Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի, փայտ, ագաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Հայտնաբերման ժամանակը՝  07.12.1989թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7870/4 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-824