Դաշույն պատյանով

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Սառը զենք Տեսակ/ժանր՝  Դաշույն Բնօրինակի անվանում՝  Դաշույն պատյանով Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշույնը բաղկացած է շեղբից և դաստակից: Դաստակի մեջտեղի մասը նեղ է, երկու ծայրերը լայն են և հարմարեցված բռնելու համար: Դաստակի մի կողմում ամրացված է վերադիր փայտյա, մյուս կողմում ոսկորից շերտ: Դաստակի վերջավորության վրա ամրացված է քառանկյուն արծաթյա թիթեղ, մեջտեղում ցորենի հատիկաձև ելուստ, իսկ շեղբին միանալու հատվածը պատված է վերադիր, սևադով զարդանախշված թիթեղով: Շեղբը երկսայր է: Շեղբին կա արաբատառ փորագրություն: Պատյանը փայտից է, կաշեպատ, որի վրա գրեթե ամբողջ մակերեսին ամրացված են երկու կտորից բաղկացած արծաթյա թիթեղներ, որոնց վրա փորագրման և սևադապատման միջոցով պատկերված են ոճավորված բուսապատկերներ: Լայնություն (սմ)՝  6,5 Երկարություն (սմ)՝  48 Նյութը՝  արծաթ, փայտ, կաշի, սևադ, ոսկոր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Հայտնաբերման ժամանակը՝  27.12.1989թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7870/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-824