Դաշույն պատյանով

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Սառը զենք Տեսակ/ժանր՝  Դաշույն Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշույնը միաձույլ է, ունի եռանկյունաձև շեղբ, որի վրա երկու կողմերից ընդերկայնական անցնում են վերին մասում կամարներով միացող, իսկ ներքևում՝ իրար միացվող երիզներ: Գլանաձև եռանկյունաձև բացվածքներով դաստակն ավարտվում է կիսաշրջանաձև ծակոտկեն գլխիկով: Պատյանը վերականգնված է կաշվով, ներքևի և վերևի մասերը բրոնզից են ցանցկոն զարդանախշով: Երկարություն (սմ)՝  դաշույն 45,7. պատյան 31,2 Նյութը՝  բրոնզ, կաշի Հայտնաբերման վայրը՝  Լոռի բերդ,14 դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. XV-XIV դդ. Հավաքագրող՝  Ս. Դևեջյան Հայտնաբերման ժամանակը՝  1975 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  290/28ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  Հ-18