Դաշույն՝ պատյանով

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Սառը զենք Տեսակ/ժանր՝  Դաշույն Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է դաստակից և շեղբից: Շեղբը երկու կողմում ունի ոչ խորը երեքական ակոսիկ՝ հարդարված բուսական և երկրաչափական զարդանախշերով: Շեղբի վրա՝ դաստակից ներքև, ռուսատառ արձանագրություն. ‹‹Э. Коровь››: Դաստակը՝ զարդանախշված՝ բուսական և երկրաչափական պատկերներով, շեղբին ամրացված երկու գմբեթաձև գամով: Դաստակի գլխիկը՝ խորանաձև, բռնատեղին՝ պարուրված մետաղալարերով: Պատյանը՝ մինչև ծայրակալ զարդանախշված՝ բուսական և երկրաչափական նախշերով: Ծայրակալն ունի ձվաձև ելուստ: Պատյանին՝ դժվար ընթեռնելի հայատառ արձանագրություն. ‹‹Նուեր Վ.Թիւթէշյանից... Բեկ Սաղամեանին 19 4/9 16›› Լայնություն (սմ)՝  շեղբի՝ 3.2 Երկարություն (սմ)՝  ընդհանուր՝ 46 Նյութը՝  արծաթ, սևադ, պողպատ, փայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1916թ. Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8229/4ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-839