Դաշույն

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Սառը զենք Տեսակ/ժանր՝  Դաշույն Բնօրինակի անվանում՝  Դաշույն պատյանով Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշույնը բաղկացած է երկու մասից, շեղբից և դաստակից: Շեղբը ուղղանկյունաձև է, աստիճանաբար նեղացող, վրան արված է պատրաստող զինագործի դրոշմը: Դաստակն ամրացված է երեք ամրակներով, ծայրում ունի մեծ ակոս: Փայտյա ուղղանկյունաձև պատյանը վերջանում է երկաթյա գնդիկով: Պատյանը երեսպատված է կաշվով, վերևի մասում արված է երկաթյա ձողիկ՝ ամրացնելու համար: Դաշույնը պատկանել է Դանիել Բեկ Փիրումյանին: Լայնություն (սմ)՝  3 Երկարություն (սմ)՝  դաշույնը` 30 պատյանը` 26 Նյութը՝  պողպատ, ոսկոր, բրոնզ, փայտ, կաշի, երկաթ Հայտնաբերման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դարի սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  05.05.1988թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7121 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-794