Դաշույն

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Սառը զենք Տեսակ/ժանր՝  Դաշույն Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Դաշույնը պատրաստված է բրոնզից: Ծայրը սուր է: Երկու կողմից մեջտեղով ուռուցիկ գիծ է անցնում: Բռնակի մասում ունի կոթառի մեջ մտնող ելուստ, իսկ դաշույնի լայն մասում արված է փորագիր զարդանախշ՝ կյանքի ծառը: Նյութը՝  Բրոնզ Հայտնաբերման վայրը՝  Կապանի Շիկահող գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք.ա-9-8-րդ դդ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-777 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-254