Գրքույկ՝ «Ձեռագրերի հետքերով»

Գրքույկ՝ «Ձեռագրերի հետքերով»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գրքույկը հրատարակվել է «Սովետական գրող» հրատարակչությունում: 31 և 32 էջերում հիշատակվում է այն փաստը, որ 1972թ. Լոս Անջելեսում սիմֆոնիկ երաժշտության համերգի կազմակերպման աշխատանքների ժամանակ հայությունը սպասում էր Ա.Խաչատրյանի ներկա գտնվելուն, բայց լուր է ստացվում, որ նա հիվանդ է և չի կարող մասնակցել: Սակայն մի քանի օր հետո հեռագրել են, որ կոմպոզիտորը անտեսում է իր վիճակը և պիտի մասնակցի համերգին: Համերգին ներկա էին Կալիֆորնիայի շատ քաղաքներից ունկնդիրներ: Նվագախումբը ղեկավարել է դիրիժոր՝ Վարուժան Կոջյանը: Հեղինակ՝  Բաբկեն Չուքազսյան Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից Նվիրատու՝  Սերգեյ Հակոբյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982թ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  5440 Բաժնեհաշվառանիշ՝  ՏԳ-3633