Գրքույկ-համերգային ծրագիր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ծրագիր Թանգարան՝  Կոմիտասի թանգարան-ինստիտուտ Նկարագրություն ՝  Գրքույկ ծրագիր Կանանց միջազգային 34-րդ տարեկան ցուցահանդեսի հայկական ծրագիր, նվիրված Կոմիտասին Շապիկին Կոմիտաս վարդապետի լուսանկարն է տպված: Լուսանկարում Կոմիտասը կանգնած է, հոգևորականի հագուստով, թղթե գլանակը ձեռքին, ներքևի հատվածում Ախ մարալ ձան երգի նոտագրությունն է և վարդապետի ստորագրությունը լուսանկարի ներքևի աջ անկյունում: Լուսանկարի վերևում գրված է Կոմիտաս վարդապետ, ժամանակակից հայ երաժշտության հայր /Komitas Vardapet, father of modern Armenian music/ անգլերեն լեզվով, ներքևի հատվածում գրված է Կոմիտաս վարդապետ, 1869-1935 և անգլերեն լեզվով՝ հայկական ծրագիր /Armenian program/, կանանց միջազգային 34-րդ տարեկան ցուցահանդես /34th Annual Women's International Exposition/ և տեղեկություններ գտնվելու վայրի մասին: Կազմի հետևի մասում Կոմիտասի Մանկական աղոթք ստեղծագործության ձեռագիր նոտագրությունն է տպագրված: թերթ՝  6 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  նոյեմբերի 4-10, 1957թ. Չափս՝  21.7*28 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԹԻ Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 365 Բաժնեհաշվառանիշ՝  ՓՖ 272