Գրքույկ-համերգային ծրագիր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ծրագիր Թանգարան՝  Կոմիտասի թանգարան-ինստիտուտ Նկարագրություն ՝  Գրքույկ, համերգային ծրագիր Կազմի վրա վերևի և ներքևի հատվածներում սահմանն ընգծող նախշազարդեր են, վերնամասում՝ մեջտեղի հատվածում, Կոմիտաս վարդապետի լուսանկարն է տպված, ապա տեքստ անգլերեն լեզվով. “ Second Annual Concert of the Armenian National Society of music (augmented by members of the Hartford-New Britain Chhorus), Direction of H. Mehrab, Jordan Hall, Boston, Mass, January 26,1936, at three p.m.” Թարգմանություն՝ Հայկական ազգային երկրորդ տարեկան համերգ, մասնակցությամբ՝ Նոր Բրիտանիայի Հարթֆորդ խմբի, Ղեկավարությամբ ՝Հ. Մեհրաբի, Բոստոնի Յորդան Հոլլում, Հունվարի 26-ին, 1936 թ., ժամը 15.00: Համերգը նվիրված է Կոմիտաս վարդապետին, Մակար Եկմալյանին և Ռոմանոս Մելիքյանին: թերթ՝  10 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բոստոն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Հունվարի 26, 1936 թ. Չափս՝  13.5*19.7սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԹԻ Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 360 Բաժնեհաշվառանիշ՝  ՓՖ 267