Գրքույկ կտրոնների՝ անվճար ուղևորությունների՝ նախատեսված Սոցիալիստական աշխատանքի հերոսների համար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Անցաթուղթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Անվճար ուղևորությունների կտրոնների գրքույկը (№ 028664) Ա.Խաչատրյանը ստացել է 1973թ-ին, որպես Սոցալիստական աշխատանքի հերոս (Հերոսի կոչումը ստացել է ծննդյան 70-ամյակի կապակցությամբ): Կտրոնը բաղկացած է 4 թերթից՝ 1975-1976 թթ.-ի համար, 1973-1974թթ.-ի կտրոնները օգտագործվել են և բացակայում են: Կազմը կարմիր դերմատինից է, վրան գրված է. "Книжка талонов на право получения бесплатного проездного билета": թերթ՝  4 Նյութը՝  թուղթ, դերմատին Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1973 թ. Չափս՝  11 x 8 սմ Նվիրատու՝  կոմպոզիտորի որդի՝ Կարեն Արամի Խաչատրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  373/4 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 159/4