«Գրքերի աշխարհ» N 4,    «Մեծարժեք ուսումնասիրություն»

«Գրքերի աշխարհ» N 4, «Մեծարժեք ուսումնասիրություն»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  5-րդ էջում հեղինակն անդրադառնում է Էդ.Ջրբաշյանի «Պոետիկայի հարցեր» գրքին, որում զետեղված հետազոտությունները ներկայացնում են գիտական անժխտելի հետաքրքրություն: «Պոետիկան ավանդույթի նորարարության համակարգում» բաժնում պրոֆեսորը վերլուծում է Եղիշե Չարենցի և Պուշկինի գրական ժառանգությունը և բազմաթիվ այլ թեմաներ, որոնք դիտված են մեկ ու միասնական՝ պոետիկայի դիտակետից: Այս պարագան էլ պայմանավորվել է գրքի ինքնօրինակ բնույթը: Գրքում բացառիկ արժեք է ներկայացնում հայկական տաղաչափությանը նվիրված ուսումնասիրությունը: Ջրբաշյանը պոետիկայի բարդ խնդիրները քննարկում է բանասիրական նուրբ դիտարկումների աղերսակցությամբ՝ անհրաժեշտության դեպքում վիճելով ուսումնասիրությունների հետ: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1924 391 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ4759