«Գրքերի աշխարհ»-5 /153/., «Մեռածները երիտասարդ են մնում»-էջ`2-րդ

«Գրքերի աշխարհ»-5 /153/., «Մեռածները երիտասարդ են մնում»-էջ`2-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Աստղագիտության դաս» վերնագրով «Յոթ գարունների երկրում» խորագրի ներքո տպագրված է նույնանուն ժողովածուի երկրորդ գրքից Ե. Չարենցին նվիրված հատվածը` ըստ «Պսակ Չարենցին» գրքույկի: Ժողովածուն կազմել եւ ծանոթագրել է Ռաֆայել Ավագյանը: Ի. էրենբուրգն իր հուշի վերնագիրն անվանել է ըստ Աննա Զագերսի համանուն վեպերից մեկի: Հիշում է Ե. Չարենցին այնպիսին, ինչպիսին նրան տեսել է վերջին անգամ, Մոսկվայում, Տվերսկիյ բուլվարում, ուր Չարենցը Տիցիան Տաբիձեի հետ խոսել են պոեզիայից: Չարենցը խորին համոզմունքնով պնդել է, որ պետք է ծառայել ժողովրդին եւ արվեստին, չհրաժարվել ոչ արդարությունից, ոչ իսկական գեղեցկություից:...Նա իր ամբողջ կյանքի ճանապարհով ապացուցեց, որ պետք է կարողանալ ատել թշնամիներին եւ արհամարհել, որոնք «խածում են պոետին»: Չարենցը ինձ համար բացեց մարտիկի, ընկրերոջ ու բանաստեղծի կրքոտ սիրտը Նա դարերի համար կպահպանի իր երիտասարդությունը:1957թ» ,-ավարտում է իր հուշը Ի. Էրենբուրգը: Հեղինակ՝  Իլյա Էրենբուրգ Էջ՝  8 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981, հունիս 15 Չափս՝  42 x 30 սմ Տպարան՝  Հկկ կենտկոմի հրատարակչության տպարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2904 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6349