Գրիգորյանների գերդաստանը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է Արտաշատի շրջանի Արևշատ գյուղի անվանի գործարանատերեր Սմբատ և Խաչատուր Գրիգորյանների գերդաստանը։ Առաջին շարքում երեք որբուհի՝ վերոնշյալ գերդաստանի ազգականները, որոնք խնամակալվել են այդ օջախում (մեկ աղջկա ձեռքին իր զոհված հոր լուսանկարն է)։ Երեխաները ժամանակին բնորոշ քաղաքային տարազով են։ Երկրորդ շարքում ձախից առաջինը Սմբատ Գրիգորյանն է, կողքն՝ մայրն ու մորաքույրը։ Երրորդ շարքում՝ ձախից կանգնած են հանձնողի մայրն ու հայրը (Խաչատուր Գրիգորյան), որոնք երկուսն էլ ազգային տարազով են (մայրը՝ եվրոպական քաղաքային հագուստի հետ կրում է ազգային գլխազարդեր, հայրը՝ արծաթե քամար)։ Նրանց կողքին կանգնած են ազգականները՝ երկու կին և երկու տղամարդ՝ ազգային հագուստներով։ Ետևի պլանում երևում են նրանց տան ծառայողները՝ մի մեծահասակ կին՝ երկու աղջիկ և մի տղամարդ։ Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  31 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արտաշատի շրջան, գ․ Արևշատ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908թ. Բարձրություն (սմ)՝  25 Նվիրատու՝  Անահիտ Գրիգորյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4454 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-301