Գրիգոր Արծրունի: Հատոր առաջին:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Գրիգոր Արծրունի: Հատոր առաջին: Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Լէօ. Գրիգոր Արծրունի: Հատոր առաջին, օր. 1. Հրատարակութիւն Գասպար Տէր-Մարգարեանցի. - Թիֆլիս, 1902, տպարան Մն. Մարտիրոսեանցի: (Գիրքը նվիրված է Գրիգոր Արծրունու հիշատակին). Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ մոխրակապտավուն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսի վերևի աջ հատվածում ոկեգույն տառերով դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը, իսկ ձախ ու ներքևի հատվածներում՝ սև ու կարմրավուն բուսանախշեր: Կռնակին նույնպես ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Առաջին ֆորզացի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Առաջին տիտղոսաթերթը սպիտակ ամուր ողորկ թղթից է՝ գեղեցիկ ձևավորումով ու Գրիգոր Արծրունու պատկերով: Երկրորդ տիտղոսաթերթին հաջորդում է ճակատանկար՝ Անդրեաս և Գրիգոր Արծրունիների պատկերով, սրան հաջորդում է 1 թերթ ֆաքսիմիլե: Էջեր 64-ի և 65-ի միջև ևս կա 1 թերթ ֆաքսիմիլե: Էջ 105-ի ներքևի լուսանցքում և վերջին էջ 477-ի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կան սև-սպիտակ նկարներ: Կռնակը թեթև մաշված է: Հեղինակ՝  Լեո Էջ՝  VIII, 477, 3 թ. նկ., ֆաքս. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902 Լայնություն (սմ)՝  11,3 Երկարություն (սմ)՝  17,6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/35-1