Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Քանդակ
Տեսակ/ժանր՝
Կլոր քանդակ/արձան. անդրի
Թանգարան՝ Երվանդ Քոչարի թանգարանՆկարագրություն ՝
Տղամարդու ֆիգուր, միաձուլված պատվանդանին, կանգնած, ամբողջ հասակով: Գլուխը թեթևակի խոնարհած, 3/4-ով թեքած դեպի աջ ուսը: Աջ թևը ծալած, ձեռքը բարձրացրած մինչև դեմքը, ցուցամատն ու միջնամատը հպած ճակատին, մատնեմատն ու ճկույթը ծալած, բութ մատը կիսածալած դեպի ափը: Ձախ թևը կախ գցած, թեթևակի հետ, ձեռքում՝ գրքույկ, բութը վրան: Աջ ոտքը առաջ դրած, ոտնաթաթը՝ պատվանդանի առաջին հարթակից դուրս, ձախ ոտքը՝ հետ, պատվանդանի երկրորդ հարթակին: Պատվանդանը՝ քառանկյուն, երկու հարթակով: Նյութը՝ գիպս:, Տեխնիկան՝ ծեփում: Չափսը՝ 108 x 35 x 45:
Վերականգնված: Վիճակը՝ բավարար:
Հեղինակ՝ Երվանդ Քոչար /1899-1979/Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԵՔԹ - 5661
Բաժնեհաշվառանիշ՝
Ք.Ֆ. - 25