Գրացուցակային քարտ

Գրացուցակային քարտ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրացուցակային քարտ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի, առանց համարակալման, ռուսերեն լեզվով: Ձեռագիրը գրված է քառանկյուն ստվար թղթի վրա, Հ. Թումանյանի զավակներից մեկի ձեռքով՝ սև թանաքով: Հեղինակից և գրքի վերնագրից բացի, գրված են նաև տպագրության վայրը և տարեթիվը: «Материалы по археологiи Кавкаsа, ред. Уваровой, Москва, 88»: Դարձերեսին Նվարդ Թումանյանի ձեռքով մանուշակագույն թանաքով կա այլ գրառում. «Ուրու (Դու՞ յես, իմ սիրուն), 1891 թ., 1892 թ. Մոսկվա, 1903, /մանուշակագույն մատիտով ավելացված է «Սիրո տեսիլներ, 1899, Թատրոն N 1»/»: Հեղինակ՝  Թումանյան ընտանիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Նյութը՝  ստվար թուղթ, սև, մանուշակագույն թանաք, կապույտ և կարմիր մատիտ Լայնություն (սմ)՝  12,4 Երկարություն (սմ)՝  12,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  502/3388 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 319/3388