Գրացուցակային քարտ

Գրացուցակային քարտ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրացուցակային քարտ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի, առանց համարակալման, ռուսերեն լեզվով: Ձեռագիրը գրված է ուղղանկյուն ստվար թղթի վրա, Հ. Թումանյանի զավակներից մեկի ձեռքով՝ սև թանաքով: Հեղինակից և գրքի վերնագրից բացի, գրված է նաև տպագրության տարեթիվը: «Фауст, Гете, возникновенiе и состав. поэм., Куно-Фишер, пер. Городецкаго, 1887»: Դարձերեսին Նվարդ Թումանյանի ձեռքով մանուշակագույն թանաքով կա այլ գրառում. «Վայրէջք, 1909, 7/20 փետրվ., բանտում, «Գործ» հրատ Թ., 1909 N 69, 5/IV, 1913 «Նոր հոսանք» N 1»: Հեղինակ՝  Թումանյան ընտանիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Նյութը՝  ստվար թուղթ, սև, մանուշակագույն թանաք, կապույտ և կարմիր մատիտ Լայնություն (սմ)՝  12,5 Երկարություն (սմ)՝  12,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  502/3333 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 319/3333