Գրացուցակային քարտ

Գրացուցակային քարտ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի գրացուցակային քարտ՝ կազմած բանաստեղծի զավակներից մեկի ձեռքով: Ձեռագիրը գրված է գրեթե քառակուսի ստվար թղթի վրա սև թանաքով: Հեղինակից և գրքի վերնագրից բացի, գրված է նաև տպագրության տարեթիվը: «682. Արցունքները, խմբ. Զ. Բերբերեան, Եղիշե Բաղդաս., 1907»: Քարտի համարը՝ 682: Քարտի վերին մասում կարմիր թանաքով դրոշմակնիք կա. ՙՙ29 мар. 1917" թվագրումով: Հեղինակ՝  Թումանյան ընտանիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Նյութը՝  ստվար թուղթ, սև թանաք Լայնություն (սմ)՝  10 Երկարություն (սմ)՝  12 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  502/1947 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 319/1947