Գրառում՝ «Սոցիալիստական ​​աշխատանքի հերոս, Սովետական Միության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ա.Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու մասին» «Коммунист» թերթում

Գրառում՝ «Սոցիալիստական ​​աշխատանքի հերոս, Սովետական Միության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ա.Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու մասին» «Коммунист» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գրառումը տպագրվել է «Коммунист» թերթում, որտեղ խոսվում է ՍՍՀՄ և Հայաստանի Մինիստրների խորհրդի հետևյալ որոշման մասին. Մոսկվայի պետական ​​կոնսերվատորիայում և Գնեսինների անվան երաժշտամանկավարժական ինստիտուտում սահմանել Ա.Խաչատրյանի անվան կրթաթոշակ, մարդատար նավերից մեկը, Մոսկվայի նոր փողոցներից մեկը, Երևանի Հայհամերգի մեծ դահլիճը անվանակոչել Ա.Խաչատրյանի անվամբ: Թողարկել՝ ա). փոստային նամականիշ՝ նվիրված Ա.Խաչատրյանի ծննդյան 80-ամյակին, բ). հատընտիր ստեղծագործությունների հավաքածուն՝ ձայնագրված ձայնապնակների վրա: Մոսկվայի Նեժդանովա փողոցում գտնվող տան և Դիլիջանում Կոմպոզիտորների տան քոթեջի ճակատային մասերում, որտեղ Խաչատրյանը ապրել և ստեղծագործել է, տեղադրել հուշատախտակներ: Տեղադրել Ա.Խաչատրյանի հուշարձանը նրա անունը կրող համերգասրահի շենքի առջև: Հրատարակել ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն, նկարահանել Ա.Խաչատրյանի կյանքին և ստեղծագործական գործունեությանը նվիրված լիամետրաժ փաստավավերագրական ֆիլմ։ Տեքստը՝ հայերեն: Հեղինակ՝  Արմենպրես Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից Նվիրատու՝  Ստացված է Мосгорсправки-ից Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  27 ապրիլի, 1979թ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  2058 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2304