Գրառում «Ուստա Կարո» վեպի համար. «Մարդը ինչքան խեղճ պիտի…»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գրառում Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նոթատետրից պոկված օրացուցային թերթիկ, գրված է երկու երեսը եւ մատիտով,եւ թանաքով: Առաջին էջի վերեւում իտալերեն գրված է՝ /հուլիս/, ներքեւում՝27 /կիրակի/, 2-րդ հատվածում՝28 /երկուշաբթի/:Առաջին հատվածի առաջին երկու տողը եւ վերջին տողի մատիտով արված գրառումի վրայից գրիչով տառերը թարմացված են: 2-րդ հատվածի գրառումի վրա վերից ներքեւ մատիտով գիծ է քաշված: Առաջին տողի դիմաց մատիտով խաչի տեսքով նշում կա: 2-րդ երեսի առաջին հատվածի գրառումի 3-րդ տողի մեջ մի բառի վրա մատիտով գիծ /ջնջում/ է արված: Հեղինակ՝  Ավետիք Իսահակյան Նյութը՝  Թուղթ, մատիտ, թանաք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայտնի չէ Էջ՝  2 Լայնություն (սմ)՝  7 Երկարություն (սմ)՝  11,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 9408/3