Գրառում-նշում «Երկիր Նաիրի» վեպի հերոսների անուններից:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գրառում Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ընթեռնելի է գրած 2 թերթի I-ին թերթի ներսում, վերեւի 3 բառերը: Տողերին կան գրած նախադասություններ, սակայն ընթեռնելի չեն: Առաջին էջի ձախ կողմում, վերևում գրառում է՝ «Մազութի Համո, Գեներալ Ալոշ, բժիշկ Սերգե Կարապետիչ». Մ.Հ-ի նախատիպը՝ - Համազասպ Առաքելի Նոհրատյանցն է՝ Կարսի ծխական դպրոցի ուսուցիչ, դաշնակց. գործիչ, ճառասաց, գործարար, «Լույս» նկ. կառավարիչ 1919-20թթ Կարսի քաղաքագլուխ: Գեներալ Ալոշ - Կարսեցիների վկայությամբ ժողովուրդը անվանել է մեծահարուստ Ալեքսանդր Ձիթողյանին, որը ոչ մի առնչություն չի ունեցել զինծառայության հետ: Կարս եւ Ալեքսանդրապոլ ք-ների տնատեր: Իր շինությունները տրամադրել է զինվորական հիմնարկներին: 1918-ին գաղթելով Կարսից բնակվել է Ալեքսանդրապոլում: Բժիշկ Սեգե Կարապետիչ -1918-ին Կարսում շրջանային կոմիսար էր Գրիգորի Սերգեեիչ Ձամոյանը (Ձամոեւ), Կարսի նահանգային ատյանի անդամ: Կարսի անկումից հետո գնում է Թիֆլիս, նշ. է դաշն. կառ. ներկ. Ուկրաինայում: 1920թ. պաշտում է ստանում Երևանում: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1588 8 Հիմնական հաշվառանիշ՝  ՉՁ ՀՖ4240