Գրառում՝ «Կինոնկար Արամ Խաչատրյանի մասին» «Սովետական Հայաստան» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գրառման մեջ խոսվում է այն մասին, որ հայկական հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի մի խումբ կինոգործիչներ Մոսկվայում դրվագներ են նկարահանում Ա.Խաչատրյանի կյանքի և գործունեության մասին ապագա ֆիլմի համար։ Ֆիլմի ռեժիսոր՝ Լ.Վաղարշյան, սցենարիստներ՝ Լ.Վաղարշյան, Գ.Մելիք-Ավագյան, օպերատոր՝ Լ.Պողոսյան: Լուսանկարում ՍՍՀՄ Մեծ թատրոնի գլխավոր բալետմայստեր, «Սպարտակ» բալետի բեմադրիչ՝ Յու.Գրիգորովիչն է, ինչպես նաև Լ.Վաղարշյանը և թատրոնի արտիստները: Տեքստը՝ հայերեն: Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից Նվիրատու՝  Ստացված է Мосгорсправки-ից Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  11 մարտի, 1982թ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  2064 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2461