Գրառում՝ «Ա.Խաչատրյանի տուն-թանգարան» «Սովետական Վրաստան» թերթում

Գրառում՝ «Ա.Խաչատրյանի տուն-թանգարան» «Սովետական Վրաստան» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գրառման մեջ խոսվում է Երևանում Պլեխանով 3 հասցեում Ա.Խաչատրյանի տուն-թանգարանի բացման մասին, որտեղ գործելու են ցուցասրահներ, գրադարան, ֆոնդեր: Այդ առանձնատունը 1947թվականին Հայաստանի կառավարությունը նվիրել էր կոմպոզիտորին: Խոսվում է նաև առաջին ցուցանմուշների (ռոյալ, բազմաթիվ լուսանկարներ) մասին, որոնք կոմպոզիտորի մոսկովյան բնակարանից թանգարանին է նվիրել Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը: Տուն-թանգարանն ունի նաև 150 տեղանոց համերգասրահ, որտեղ անցկացվելու են փառատոններ, մրցույթներ, համերգներ։ Տեքստը՝ հայերեն: Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից Նվիրատու՝  Ստացված է Ергорсправки-ից Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  25 մարտի, 1980թ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թբիլիսի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  2060 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2347