«Գրական թերթ»» N52

«Գրական թերթ»» N52

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-ին էջում Գ.Անանյանի «Ինտերնացիոնալիզմը սովետական գրականության պաթոսն է» հոդվածն է, որտեղ հեղինակը ներկայացնում է խորհրդահայ գրականության բազմազգ բնույթը: Նշում է, որ նորագույն գրականության էական առանձնահատկությունները դրսևորվել են Ե.Չարենցի ստեղծագործության մեջ: Վերլուծում է Չարենցի ռադիոպոեմները, «Ամբոխները խելագարված», «Երկիր Նաիրի» և այլ երկեր: Չարենցը ստեղծել է տարբեր ազգությունների բարեկամությունն արտացոլող բարձրարժեք երկեր: Սակայն, իրականությունը դասակարգային պայքարի տեսանկյունից ընկալելու պահանջը կարճատև մի շրջանում պոեզիայից դուրս է մղում ազգային բնավորությունն ու կոլորիտը: Այս մոլորությանը տուրք է տալիս նույնիսկ Չարենցի նման վիթխարի տաղանդը: Գառնիկ Անանյանը խոսում է «Կոմալմանախի», «Կապկազ թամաշա» դրամատիկական ստեղծագործության առանձնահատկությունների մասին: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1091 119 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ2275